Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ «Մենք լիովին մերժում ենք մեր երկրի հասցեին հնչեցված զրպարտությունը մի հանցավոր ցանցի կողմից, որի ձեռքերին է Գազայի 75 հազար անմեղ բնակիչների՝ հիմնականում երեխաների ու կանանց արյունը»,- ասել է Էրդողանը։               
 

Ֆրանսուա Օլանդի նամակը Արամ Ա-ին

Ֆրանսուա Օլանդի նամակը Արամ Ա-ին
17.02.2015 | 12:53

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը նամակ է հղել Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսին՝ պատասխանելով Ֆրանսիայում ահաբեկչությունների նրա ցավակցական նամակին, տեղեկացնում է կաթողիկոսարանի ֆեյսբուքյան էջը: «Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ՝ ինձ ուղղված համակրանքի, զորակցության ու բարեկամության Ձեր պատգամի համար, երբ Ֆրանսիայի սիրտը հարված էր ստացել աննկարագրելիորեն ահավոր ու սարսափելի հարձակման հետևանքով: Այդ արարքի պատճառով պետության հեղինակությունն ու ժողովրդավարությունն էր, որ հարձակման էր ենթարկվում: Արդարև, ժողովրդավարությունը խոսքի, մտածելու ու ստեղծագործելու ազատությունն է, բայց ժողովրդավարություն միաժամանակ նշանակում է բազմազանություն: Ֆրանսիան տեղի չի տալու խավարամտությանը, և ես պիտի շարունակեմ մեր հիմնական արժեքների՝ ազատության, հանդուրժողականության, արդարության ու խաղաղության դրոշակակիր լինել՝ թե ազգային, թե միջազգային մակարդակներում: Եվս մեկ անգամ շնորհակալությունս հայտնելով Ձեր զորակցության համար՝ Ձերդ Սրբությանը խնդրում եմ ընդունել հարգանքներս»,-ասված է Օլանդի նամակում:

Դիտվել է՝ 854

Մեկնաբանություններ